Search

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակը



Մայիսի 19-ին` ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստի բացմանը, ՀՀ ԱԺ նախագահ

Գալուստ Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Հարգելի՛ գործընկերներ, այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի

օրն է: Ողջ աշխարհի հույները խնկարկում են իրենց հայրենակիցների հիշատակը, որոնք

ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայում` Զմյուռնիա քաղաքում և Պոնտոսի

սեւծովյան առափնյա տարածքներում:

Հիշեցնեմ, որ անցյալ տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն

ընդունեց հայտարարություն, որով դատապարտեց Օսմանյան Թուրքիայի կողմից հույների և

ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

Ի համերաշխություն հույն ժողովրդի և մեր հույն գործընկերների` առաջարկում եմ

մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանված հույն նահատակների հիշատակը»:


ՄԻՊ Արման Թաթոյանը` գերիների թիվը չհրապարակելու մասին

Փաշինյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ կապերի զարգացման օրակարգը

Գևորգ, դու սատարել ես այն իշխանությանը, դու համաձայն ես, որ Շուշին հանձնել են ․ Արփինե Հովհաննիսյան

Առաջին բուժօգնության պարապմունքներ

ՍԴ-ն ամփոփել է 2020թ․-ին իրականացված դրամական պարգևատրումների ծավալը

Արցախի և Հայաստանի բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն

Այս փուլում ամենակարևորն այն է, որ Արցախի բնակչությունն իր թիկունքում զգա 10 մլն հայության շունչը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: