Search

Ուրան վաճառելու փորձի համար, բացի Շմայսի հորեղբորորդուց, կա ևս 5 ձերբակալված. «Ժամանակ»



«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 18-ին Վրաստանում ուրան վաճառելու փորձի համար ձերբակալվել Է ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) հորեղբորորդին՝ Միհրան Մովսիսյանը։ Նրանից բացի ձերբակալվել են Հայաստանի երկու եւ Վրաստանի երեք քաղաքացիներ։

Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների ձերբակալության մասին նույն օրը հաղորդագրություն տարածեց Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը, սակայն առանց անունները հրապարակելու։ ՊԱԾ հատուկ կարեւոր գործերով քննիչ Պավլե Մոթիաշվիլին հայտնել Է, որ միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար ձերբակալածները ցանկացել են 200 միլիոն դոլարի ուրան վաճառել։ Ձերբակալվածներից մեկի տանը գործարանային տրանսպորտային կոնտեյներ Է գտնվել Ս 238 նյութով: Փորձաքննության միջոցով պարզվել է, որ հայտնաբերված նյութը վտանգավոր է մարդու կյանքի առողջության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկ օրում բացահայտվել է 77 հանցագործություն, որից 9-ը՝ նախկինում կատարված

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է

Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքում փոփոխությունները նոր հնարավորություն են բացում

Արտակ Բեգլարյանը այցել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն

Նոր մանրամասներ՝ ՊԲ զինծառայողի մահվան գործով. Ինքն է ինքնաձիգից կրակել իրեն

Աստծո կամոք ողջ եմ. Երասխի՝ վիրավորում ստացած համայնքապետ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

ԼՐԱՀՈՍ
practice cover.png