Search

Արտակ Զաքարյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտի հետ:



Մայիսի 16-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

Արտակ Զաքարյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտի

հետ:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ խորհրդարանականները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը,

ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ

համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը

ներկայացրել է ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ

ստեղծված իրավիճակը, ինչպես նաև խոսել է բանակցային գործընթացից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վերաբերող

հարցեր:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտը նշել է, որ նախատեսում է կրկին

գալ Հայաստան և փորձել օգտակար լինել՝ Հայաստանի խնդիրները Եվրոպական

խորհրդարանում ավելի օբյեկտիվ ներկայացնելու համար:


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին

Այլևս միայն նրանց պաշտելի առաջնորդը չի լինի պաշտպանված, նույն «ժողովրդից». Ավետիք Իշխանյան

Գրենլանդիայում անսովոր տաք ջերմաստիճանի պատճառով սառցե ծածկույցի զանգվածային հալոցք է տեղի ունենում

Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար

Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել

Թրամփին կվերադարձվի 1 միլիոն դոլար Չիկագոյում երկնաքերի հարկերի դիմաց

Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png