Search

28-ամյա սպան այսօր դուրս է գրվել այրվածքաբանական կենտրոնից



Արցախի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային

բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող երկու վիրավորիներից մեկը` 28-ամյա սպա

Արսեն Առաքելյանն այսօր առողջացմամբ դուրս է գրվել:

Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի փոխանցմամբ` զինծառայողը վերականգողական բուժումը

կշարունակի Արցախում` Երևանի մասնագետների հետ գտնվելով մշտական կապի մեջ:

Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Արցախի բանակի սպան դեմքի, ձեռքերի

ու մարմնի այլ հատվածներում 4-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ էր ստացել: Առաջին բուժօգնությունը

Մարտակերտի հոսպիտալում, այնուհետև Ստեփանակերտում ստանալով՝ նրան տեղափոխել էին Երևան:

ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժումը կշարունակի

48-ամյա ԵԿՄ անդամ Գևորգ Ազոյանը, ում մոտ առկա են բազմաբեկորային վնասվածքներ: Նախորդ

շաբաթ նա ենթարկվել է պլաստիկ վիրահատության: Բժիշկների հավաստմամբ` այս վիրավորը հաջորդ

շաբաթվա սկզբին նույնպես դուրս կգրվի բժշկական հաստատությունից:


Եվրոպայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 210-ի

Պետք է հասկանալ և վերացնել ամուսնալուծությունների պատճառները․ Արա Զոհրաբյան

ԵՄ-ն և ԱՀԿ-ն ժամանակակից ռենտգեն սարքավորում է տրամադրում Մարտունու բժշկական կենտրոնին

Չի բացառվում, որ Ադրբեջանը բլեֆի է գնում. Աբրահամյան

Ֆրանսիայի իշխանությունը հետաքննում է Փարիզում Կուբայի դեսպանատան վրա իրականացված հարձակումը

ԱՄՆ-ն կարևորում է իր երկարամյա գործընկեր հայկական Սփյուռքի դինամիկ ջանքերը․ դեսպան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով Սյունիքում է

ԼՐԱՀՈՍ
practice cover.png