Search

Մանուչարյանը կլքի «Ուրալը»



Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հարձակվող Էդգար Մանուչարյանը հայտարարել է ակումբը լքելու մասին: «Սիրելի՛ ընկերներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ «Ուրալ»-ում անցկացրած ժամանակի համար: Եկատերինբուրգում անցկացրած 5 տարիների ընթացքում շատ բանի եմ հասել՝ «Ուրալ»-ի հետ դուրս եկա Պրեմիեր լիգա, զգում էի ղեկավարության և երկրպագուների աջակցությունը, բայց, ցավոք, ամեն ինչ ավարտվում է: Ցանկանում եմ «Ուրալ»-ին բարգավաճում և հետագա հաջողություններ մաղթել: Ես անկեղծ եմ եղել առաջինից մինչև վերջին օրը, լավ ընկերներ եմ ձեռք բերել: Վերջում, ուզում եմ ցանկանալ ղեկավարությանը չմոռանալ ֆուտբոլիստի աշխատանքը, հարգել և գնահատել նրանց: Իմ սրտի մասնիկը թողնում եմ Եկատերինբուրգում: Հաջողություն և ամենայն բարիք»,- գրել է Մանուչարյանը:


Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png