Search

Իվետա Մուկուչյանը հաղթել է «Եվրատեսիլ-2016»-ի թոփ մոդելի քվեարկությունում



Հայաստանը «Եվրատեսիլ-2016» երգի ստուգատեսում ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը հաղթել է Wiwibloggs կայքի հայտարարած ամենամյա Eurovision’s Next Top Model մրցույթում, որը քվեարկություններ է կազմակերպում՝ պարզելու ամենագեղեցիկ երգչուհուն և երգչին:

Համաձայն քվեարկության արդյունքների՝ Իվետա Մուկուչյանը ստացել ձայների գերակշիռ մեծամասնությունը` 31,45 տոկոս կամ 16 հազար 266 ձայն: Հայաստանի եվրատեսիլյան պատվիրակին այս մրցույթում հաջորդում են Ադրբեջանի (22.71%) և Բուլղարիայի (6.95%) ներկայացուցիչները:

Նշենք միայն, որ Wiwibloggs կայքում Eurovision’s Next Top Model մրցույթի մեկնարկն ազդարարված էր ապրիլից, քվերակությունն էլ ավարտվել մայիսի 12-ին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia