Search

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամա


Այսօր Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր են այցելել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները` Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ հարգել մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը:

Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծանոթացել Օսմանյան կայսրության կողմից կատարված ոճրագործության մասին պատմող փաստավավերագրական նյութերին: Այցի ավարտին Ֆիլիպ Կուրարը գրառում է կատարել հուշամատյանում:

Բելգիայի Վալոնիա-Բրյուսել ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահը լրագրողներին տված հարցազրույցում ասել է. «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել, և դա անհերքելի է: Ողջ աշխարհը պետք է ճանաչի ու դատապարտի 1915 թվականին կատարվածը: Հենց այդ անպատժելիությունն է, որ ծնեց նոր ցեղասպանություններ աշխարհում, ինչը դեռ շարունակվում է ԴԱԻՇ-ի կողմից: Միջազգային հանրությունը պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը, որպեսզի որեւէ ազգի նկատմամբ այլեւս ցեղասպանություն չիրականացվի»:


Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png