Search

Ռոնալդուի գործակալը համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ



Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը պայմանավորվել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ՝ ֆուտբոլիստի՝ ֆրանսիական ակումբ տեղափոխվելու շուրջ։ Մրցաշրջանի ընթացքում մեկ անգամ չէ, որ տեղեկություններ էին հայտնվում Ռոնալդուի հնարավոր տրանսֆերի շուրջ։ Ինչպես հայտնի է դարձել «Le Parisien»-ին՝ Մենդեշը բանավոր համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ՝ Ռոնալդուի տրանսֆերի շուրջ։ Սակայն Ռոնալդուն դեռևս չի ցանկանում լքել «Ռեալ»-ը։ Բացի այդ, նա չի բացառում պայմանագրի երկարաձգման տարբերակը։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia