Search

Օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնվածները



Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը երեկ հրապարակել է պանամական օֆշորներում գրանցված մոտ 320 հազար կազմակերպության անուն: Հայտնի է , որ այդ ցուցակում ավելի քան 3 տասնյակ հայաստանցիներ կան:

«Պանամական փաթեթում» 6285 ռուսաստանցիների անուն կա, իսկ օֆշորային կազմակերպությունների թիվը գերազանցում է 11.5 հազարը:

Համաձայն հրապարակված տվյալների` Ուկրաինայում օֆշորային կազմակերպությունների 643 սեփականատեր կա: «Պանամական փաթեթում» գրանցված գերմանացիների թիվը 504 է, իսկ ԱՄՆ քաղաքացիների թիվը գերազանցում է 7.3 հազարը:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հրապարակել էր «Պանակական փաթեթի» առաջին մասը: Դրանով հայտնի էր դարձել փողերի լվացմամբ զբաղվող ավելի քան 100 հազար օֆշորային կազմակերպության գոյության մասին: Հետաքննության կենտրոնում էին հայտնվել մի շարք երկրների առաջնորդներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնի մարզիկներ և այլք:

Մասնավորապես, այդ ցուցակում էր հայտնվել ՀՀ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի անունն, ով այդ սկանդալից հետո ստիպված հրաժարական դիմում ներկայացրեց:

Օֆշորային սկանդալի կենտրոնում էր հայտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորները ևս հայտնվել էին սկանդալի կենտրոնում: Համաձայն հրապարակված տեղեկատվության` թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինն, ով Պուտինի ավագ դստեր կնքահայրն է, իր անունով գրանցված օֆշորային կազմակերպության միջոցով առնվազն 2 միլիարդ դոլար էր դուրս հանել Ռուսաստանից:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia