Search

«Հրազդան ՋԷԿ»-ը և Որոտանի ՀԷԿ-երի կասկադը կապող 230 կմ գծի վերակառուցումը կավարտվի մինչև տարեվերջ



Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հրազդան ՋԷԿ»-ից Շինուհայր ենթակայան էլեկտրահաղորդման շուրջ 230 կմ երկարությամբ գծի վերակառուցումը կավարտվի մինչեւ տարեվերջ։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից anews.am-ին հայտնում են, որ այն հնարավորություն կտա կապել էներգամահակարգի երկու կարևոր արտադրող կայանները՝ «Հրազդան ՋԷԿ»-ը եւ Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադը։

Գործող օդային գիծը կառուցվել է 1950-ական թվականներին։ Անցած տասնամյակների ընթացքում այն հասցրել է ֆիզիկապես և բարոյապես մաշվել՝ նվազեցնելով ինչպես գծի հուսալիությունը, այնպես էլ հանգեցնելով տեխնիկական պարամետրերի վատթարացմանը։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia