Search

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ



ՀՀ ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձը է հղել ողջ հայությանը Հաղթանակի ու խաղաղությանտոնի առթիվ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի ուղերձում ասվում է.«Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա եւՀաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ:Հաղթանակն ու խաղաղությունն անսակարկելի արժեքներ են: Երկրորդ համաշխարհային եւՀայրենական պատերազմների ժամանակ մեր ժողովրդի զավակներն արժանապատվորենմասնակցեցին գերմանական ֆաշիզմի դեմ հաղթանակ տանելու եւ խաղաղություն հաստատելուգործին: Տասնամյակներ անց նրանց սերունդներն արժանապատիվ հաղթանակ կերտեցինժամանակակից` ադրբեջանական ֆաշիզմի դեմ` հաղթելով Արցախյան պատերազմում, հաղթանակ, որի բարձրակետը, անշուշտ, հայկական Շուշիի վերադարձն էր: Քաղաքակիրթմարդկության կողմից մերժվող սովորական այդ ֆաշիզմը փորձեց գլուխ բարձրացնել նաեւշուրջ մեկ ամիս առաջ, սակայն այլատյացությամբ հագեցած եւ խաղաղության դեմ ուղղվածադրբեջանական խելացնորությունը հերթական անգամ խոնարհվեց հայկական բանակի զինվորիու սպայի` հաղթանակելու եւ խաղաղություն պարտադրելու կամքի եւ ոգու առաջ:Սիրելի՛ հայրենակիցներ, հաղթանակն ու խաղաղությունը երբեք շատ չեն լինում: Մենք ապրումենք մի տարածաշրջանում, որտեղ, ինչպես եւ աշխարհի շատ մասերում, խաղաղության պակասկա, բայց ոչ հաղթանակի ավելցուկ: Մենք՝ որպես պատվախնդիր ժողովուրդ, որն ունիհաղթանակած եւ հաղթող բանակ, կարողանում ենք լրացնել խաղաղության պակասը,կարողանում ենք ավելացնել մեր հաղթանակները, որովհետեւ գիտենք` ինչպես ձեռք բերել եւինչպես պահպանել դրանք:Շուշին ֆաշիզմից ազատագրելով եւ հիմնավորապես բեկելով Արցախյան պատերազմի եւԱրցախի պատմության ընթացքը` հայկական զինուժն ու հայ կամավորն ապացուցեցին, որ իզորու են եւ պարտք ունեն վերադարձնելու բռնազավթման հետեւանքով ժամանակավորօտարության մեջ գտնվող հայկական տարածքները, մոտեցնել այլատյացությանքաղաքականությամբ եւ խեղված հոգեբանությամբ առաջնորդվող պետության վախճանը, բայց եւընդառաջ գնալ վերջին զարկը չհասցնելու` նրանց խնդրանքին: Սակայն այդ զարկը կարող էհասցվել ցանկացած պահի, առավել եւս, որ մեր տարածաշրջանում դեռեւս կան ֆաշիզմիախտից չձերբազատվող պետություններ, որոնք իրենց անբարո եւ ապաշնորհ գործելակերպովանընդհատ ձգտում են ավելացնել մեր հաղթանակները եւ ամրապնդել տարածաշրջանայինխաղաղարարի մեր համբավը: Մենք դա կարող ենք անել, եւ անհրաժեշտ պահին, վստահաբար,գալու է նաեւ վերջին զարկի, հերթական հաղթանակի եւ հիմնավոր խաղաղության մոտալուտժամանակը, որոնք բացի մեզնից ոչ ոք մեզ չի մատուցելու: Այդ գաղափարն էին կրում մեր այնզոհված հերոսները, ովքեր ինքնազոհաբերվեցին հայրենիքին, ժողովրդին ու հաղթանակին:Այս գեղեցիկ եւ հաղթական տոնի առթիվ շնորհավորում եմ տարբեր սերունդներ ներկայացնողու տարբեր պատերազմների վետերաններին, որոնք միավորում են հաղթանակները:Շնորհավորում եմ այսօրվա հաղթանակները կերտող, այսօրվա խաղաղությունն ուանվտանգությունն ապահովող հայկական բանակի զինվորին ու սպային: Շնորհավորում եմ այսօր կրկին իր պարտքին լծված կամավորականին: Մաղթում եմ հաղթանակելու լավատեսություն եւ խաղաղ ու բարեկեցիկ կյանք»:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia