Search

Վիրավորներն ապաքինվում են



Արցախի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային

բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող երկու վիրավորիներից մեկը, ում մոտ առկա էին բազմաբեկորային վնասվածքներ այսօր ենթարկվել է պլաստիկ վիրահատության:

Մասնագետների գնահատմամբ` ձախ ոտքի պլաստիկ վիրահատությունը բարեհաջող է անցել: Մյուս

վիրավորն ավելի վաղ է վիրահատվել: Դեմքի և ձեռքերի շրջանում կատարվել էր պլաստիկ միջամտություն: Վիրավորներն անցնում են վերականգնողական բուժում և գտնվում են մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Նշենք, որ Հայաստան ժամանած Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար նեղ

մասնագատներ, պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցը ևվնասվածքաբան-օրթոպեդ, նաև ուռուցքաբան Քրիստիան Յաշկեն այսօր այցելել են նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող վիրավորներին:

Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի ուղեկցությամբ նրանք զրուցել են բուժանձակազմի և

վիրավորների հետ, մանրամասն ծանոթացել բուժման ընթացքին: Այս բժշկական կենտրոնում ևս

գերմանացի մասնագետների խոսքով` կատարված են բոլոր անհրաժեշտ քայլերը վիրավորների ապաքինումը լիարժեք ապահովելու համար:


Մեկ օրում բացահայտվել է 84 հանցագործություն. ավազակային հարձակում, անձի առևանգում, ծեծ

Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա. Կարին Տոնոյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Ադրբեջանցիները կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ

Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել

Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր.ՊՆ

ՄԱԿ-ը 600 միլիոն դոլար կվճարի Քուվեյթի նավթային ընկերությանը` Իրաքի ներխուժման համար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png