Search

Ռոման Ամոյանը զրկվեց ուղեգիր նվաճելու հնարավորությունից



Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային երրորդ մրցաշարը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 59 կգ քաշային Ռոման Ամոյանը 4:4 հաշվով պարտվեց թուրք Ռահման Բիլիչուն մեկնարկային գոտեմարտում: Այս մրցաշարում ուղեգիր են նվաճում եզրափակչի մասնակիցները: Վարկանիշների համար կպայքարեն նաև ազատ ոճայինները, ովքեր մրցագորգ դուրս կգան մայիսի 8-ին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia