Search

Հերմինե Նաղդալյանը ԱԺ Պատվո մեդալ է հանձնել Շվեյցարիա- Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխա



ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 18-ի կարգադրության համաձայն՝ ՀՀ

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մայիսի 6-ին հայանպաստ ծավալուն գործունեության

և միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի

ավանդի համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալ է հանձնել Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական

բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանին:

Միջոցառմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի

ղեկավար Արա Բաբլոյանը, խմբի անդամներ եւ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության

արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, հանձնելով պարգևը և

շնորհավորելով Սարգիս Շահինյանին, բարձր է գնահատել նրա պետականանպաստ և

հայանպաստ գործունեությունը: Տիկին Նաղդալյանը գոհունակությամբ ընդգծել է, որ պարոն

Շահինյանն իր զգալի ներդրումն է ունենում երկու պետությունների, խորհրդարանների և

ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդման գործում:

Սարգիս Շահինյանը շնորհակալություն է հայտնել բարձր պարգևի համար և նշել, որ

այսուհետ ևս շարունակելու է իր գործուն աջակցությունն ունենալ հայ-շվեյցարական

բարեկամական կապերի ամրապնդման հարցում:


ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png