Search

Ծնվել է Թալիշում զոհված Հրաչի առաջնեկը



Շիրակի մարզի Ախուրյանի Մոր ու մանկան հիվանդանոցում այսօր՝ մայիսի 6-ին, ծնվել է Թալիշում ապրիլի 3-ին զոհված Հրաչ Գալստյանի եւ Անուշ Օհանյանի դուստրը: Հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ ծննդաբերությունը նորմալ է ընթացել, հիվանդանոցում են մնալու մինչեւ մայիսի 12-ը:

«Երեխային անվանել են Անահիտ՝ հոր ցանկությամբ, երեխան ժամկետից 10 օր շուտ է ծնվել՝ նրա լույս աշխարհ գալուն սպասում էին մայիսի 17-ին»,-ասացին հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ 25-ամյա Հրաչ Գալստյանը Գյումրիից էր, նա զոհվել է ապրիլի 3-ին՝ արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ: Hetq.am-ի փոխանցմամբ՝ Հրաչի ու Անուշի սիրո պատմությունը սկսվել է Արցախի Թալիշ գյուղում: Անուշը դեռ դպրոցական է եղել, երբ գյումրեցի Հրաչ Գալստյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու ծառայության անցել Թալիշում: Անուշի Վերջին զանգի օրն էլ նշանադրվել են: Ապրիլի 1-ի գիշերը, երբ գյուղը սկսել են ռմբակոծել, Հրաչի մեջքը քերծվել է աներոջ տան կոտրված ապակիներից եւ նա կատակով ասել է՝ «վիրավոր ունեք»:

Ապրիլի 2-ին Հրաչն իր սիրելիին եւ նրա հարազատներին Թալիշից հանել է եւ ինքը մենել մարտադաշտ:


Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետն ազատվեց պաշտոնից

Փրկարար ծառայությունը նախատեսում է էթիկայի հանձնաժողով ձևավորել

Հայաստանի նոր խորհրդարանը հայտարարել է արտահերթ նիստ հրավիրելու մասին

Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png