Search

Մարզային լրատվամիջոցները ուշադրության կարիք ունեն



Զրուցակից՝ Գեղարքունիքի մարզային թերթի՝ «Գեղամա աշխարհ»-ի խմբագիր Խոսրով Խլղաթյան:

-Պարո՛ն Խլղաթյան, ինչպիսի՞ն է Գեղարքունիքի մարզի ԶԼՄ-ների ընդհանուր նկարագիրը:

-Ինչպես գիտենք, այս մարզում պարբերականներն այնքան էլ մեծ թիվ չեն կազմում. Դրանք երկուսն են՝ «Գեղամա աշխարհ»-ը, որ մարզային թերթ է, և «Սևան»-ը, որ տարածքային ավելի նեղ ընդգրկում ունի: Իսկ ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին, ապա դրանք այնքան էլ բարվոք վիճակում չեն: Գեղարքունիքի մարզի ԶԼՄ-ների ընդհանուր վիճակը պայմանավորված է ֆինանսականան բավարարությամբ, և դա միանշանակ է:

-Կա՞ արդյոք մրցակցություն երկու պարբերականների միջև:

-Մրցակցություն՝որպես այդպիսին, չկա, քանի որ տարբեր են թերթերի ձևաչափերը: «Գեղամա աշխարհ»-ի լսարանը ակնհայտորեն ավելի լայն է՝ պայմանավորված մարզային տարածում ունենալով: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ նույնքան ընդգրկուն են նաև բարձրաձայնված թեմաները . համահայկական անցուդարձի լուսաբանումը, մարզային խնդիրների վերհանումը, ընթերցողի հետ հետադարձ կապը թույլ են տալիս ավելի կայուն լսարան ունենալ: Իսկ ահա «Սևան» թերթում հազվադեպ են տպագրվում համահայկական նշանակություն ունեցող նյութեր, լսարանն ավելի նեղ է, այդուամենայնիվ, թերթը շարունակում է լույս տեսնել, և դա կարևոր է համայնքի համար:

-Ինչպիսի՞ն է թերթի կադրային բավարարվածությունը:

-Թերթն ունի չորս աշխատակից՝այդ թվում և ես: Կադրային անբավարարվածության խնդիր ունենք: Օրինակ՝թերթումչեն տպագրվում իրավական ոլորտի նյութեր, քանի որ չունենք իրազեկ մասնագետներ, իսկ դա խոչընդոտող հանգամանք է:

-Արդյոք չկա՞ն թղթակցելու ցանկություն ունեցող երիտասարդ լրագրողներ:

-Ինչ խոսք, մեզ դիմում են այդ հարցով: Սակայն խնդիրը ոչ միայն բարձր վարձատրության պակասն է, այլև թույլ պոտենցիալը, որն առավել կարևոր է:

-«Գեղամա աշխարհ»-ը ունի նաև իր պարբերաբար թարմացվող էլեկտրոնային տարբերակը: Այդ հանգամանքից չի՞տուժում արդյոք բաժանորդագրությունը:

-Այո՛, դա միանշանակ այդպես է: Այդ է պատճառը, որ վերջերս մենք ավելի քիչ ուշադրություն ենք հատկացնում կայքին: Հուսանք ՝ հետագայում նման խնդիր չենք ունենա:

-Ի՞նչ եք կարծում` լճացո՞ւմ, թե՞զարգացում է սպասում մարզային ԶԼՄ-ներին:

-Ես հակված եմ կարծելու, որ դեռ կարող ենք աշխատել.մի նոր եկեղեցի է կառուցվում, դպրոց է բացվում, խնդիրներն են շատանում, այսինքն՝գրելու նյութ միշտ կա: «Գեղամա աշխարհ»-ը հավատարիմ լսարան ունի. Շատ հաճախ ընթերցողներն իրենք են զանգահարում և բարձրաձայնելու հստակ թեմաներ առաջարկում: Պարզապես մարզային լրատվամիջոցները ուշադրության կարիք ունեն, և այդ կարիքը պետք է հոգալ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia