Search

«SELFIE» մրցույթ



Երիտասարդական ակումբների դաշնությունը ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության հետ համատեղ հուշարձանների, տեսարժան վայրերի և թանգարանների միջազգային օրերի շրջանակում իրականացնում է «SELFIE» մրցույթ:

ՄՐՑՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Փուլ 1-ին (ապրիլի 18-ից մայիսի 5)` ուղարկեք ինքնալուսանկարը (selfie) Հայաստանում ձեր սիրելի հուշարձանի հետ selfiehush@gmail.com էլեկտրոնային հասցեին: Փուլ 2-րդ (մայիսի 6-ից մայիսի 16)` լուսանկարները կտեղադրվենwww.facebook.com/ArmenianMonuments ֆեյսբուքյան էջում, մրցույթի հաղթողները կորոշվեն առավելագույն հավանումներ հավաքելու սկզբունքով և ժյուրիի կողմից արդյունքների վերջնական ամփոփմամբ: Փուլ 3-րդ (մայիսի 18)` արդյունքները կհրապարակվեն վերոնշյալ ֆեյսբուքյան էջում:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

1-ին տեղ` «Թ. Թորամանյան. Անիի Ս. Գրիգոր Լուսավորիչ» գիրք և ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանների այցելության 5-ական տոմսեր 2-րդ տեղ` Հուշանվեր Գառնիի մակետ և ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանների այցելության 3-ական տոմսեր 3-րդ տեղ` «Անիի Մայր Տաճար» գլուխկոտրուկ և ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանների այցելության 2-ական տոմսեր:

Լրացուցիչ մրցանակ` 1-3-րդ տեղերի հաղթողներից 18-25 տարեկան տարիքային խմբումընդգրկված մեկ մասնակից Վրաստանում հունիսի 1-ից 10-ը կմասնակցի երիտասարդականփոխանակման ծրագրի:

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  1. Լուսանկարը պետք է լինի JPG ձևաչափով` նվազագույնը 1024 x 768 պիքսել չափերի,

  2. Ինքնալուսանկարում պետք է հստակ երևա պատմամշակութային հուշարձանը, հուշարձանի պատկերը չպետք է լինի աղճատված կամ կտրված,

  3. Լուսանկարը ուղարկելիս անհրաժեշտ է նշել մասնակցի անուն-ազգանունը, ծննդյան տարեթիվը, հեռախոսահամարը,

  4. Մրցույթին մասնակցողը պետք է լինի ինքնալուսանկարի հեղինակը,

  5. Խմբակային ինքնալուսանկարի դեպքում անհրաժեշտ է նշել միայն մեկ մասնակցի տվյալները:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia