Search

Խորհրդային ասպիրանտուրայից դեպի արևմտյան դոկտորանտուրա


Ապրիլի 30-ին, «Նոյան տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ ասպիրանտների համար նախատեսված «Ասպիրանտուրային դոկտորանտուրա» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակներն են ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու, ՀՀ ԲՈՀ փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ դասախոս Ատոմ Մխիթարյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հյուսիսային համալսարանի ամբիոնի վարիչ Արմեն Ճուղուրյանը:

«Մեր կրթական համակարգում գործող ասպիրանտուրան հայեցակարգային փոփոխությունների կարիք ունի: Համակարգը ժառանգված է խորհրդային համակարգից և չի համապատասխանում գործող գիտության շուկային: Այս գրքում ներկայացվում է, թե ինչ ճանապարհով կարելի սահուն անցում կատարել խորհրդային ասպիրանտուրայից դեպի արևմտյան դոկտորանտուրա», նշեց Արմեն Ճուղուրյանը:

«Գրքում ներկայացված է գիտական աստիճանաշնորհման պատմությունը, ներկայում գործող բարձրագույն կրթության համակարգը, մասնավորապես դրա 3-րդ աստիճանը: Ներկայացված է մանրամասն վերլուծություն այն մասին, թե ինչպես է զարգանում գիտության շուկան, և ինչպես է կազմակերպվում դոկտորանտուրան արևմտյան Եվրոպայում: Գրքում արված են առաջարկություններ, թե ինչ քայլերով կարելի է այդ բարեփոխումները բերել մեր կրթական համակարգ», նշում է Ատոմ Մխիթարյանը:

Գիրքն արդեն առկա է բոլոր գրադարաններում և նաև հասանելի է համացանցում ազատ ներբեռնման համար:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia