Search

​Եվրատեսիլ 2016-ին Արցախի դրոշով ներկայանալն արգելված է



«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները սահմանել են մրցույթի մասնակցության և «դրոշների քաղաքականության» չափանիշները: Եվրոպական հեռարձակողների միությունը հայտնում է, որ առանց փայտե ձողի դրոշները կարող են լինել առավելագույնը 120 x 80սմ, իսկ փայտե ձողով դրոշները՝ 60 x 40սմ-ից ոչ ավելի, որպեսզի դրանք ավելորդ խնդիրներ չառաջացնեն օպերատորների, ինչպես նաև հանդիսատեսի համար։ Հանդիսատեսը կարող է բերել մրցույթի մասնակից, ինչպես նաև ՄԱԿ-ի անդամ պետությունների դրոշներ: Wiwibloggs-ը գրում է, որ կան նաև դրոշներ, որոնցով ներկայանալն արգելվում է, օրինակ՝ Կոսով, Լեռնային Ղարաբաղ, Բասկերի երկիր, Ղրիմ, Պաղեստին, Հյուսիսային Կիպրոս, Դոնեցկի Հանրապետություն, Մերձդնեստր: Խստիվ արգելվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը: Ի դեպ, թույլատրվում է ներկայանալ ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշ համարվող ծիածանի, ինչպես նաև ԵՄ դրոշներով:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia