Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Ուսանողների բաց նամակը «Ucom» ընկերության տնօրեն Հայկ Եսայանին



Բաց նամակ «Ucom» ընկերության տնօրեն Հայկ Եսայանին

Հարգելի՛ պարոն Եսայան, Այս բաց նամակով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մի խնդրի վրա, որն արդեն շուրջ տասն օր է մտահոգում է ԼՂՀ տարածքի բոլոր զինծառայողներին: Խոսքը Ձեր` ապրիլի 15-ին տարածած հաղորդագրությունն է, ըստ որի 2016թ. ապրիլի 18-ի 00:00-ից սկսած՝ վերստին վերադառնում եք նախկին սակագնային պլանին: Մինչդեռ ապրիլի 2-ին Դուք տարածել էիք հաղորդագրություն, համաձայն որի՝ ապրիլի 2-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի և SMS հաղորդագրությունների համար գործում է 5 դրամ սակագինը: Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, քանի որ հայ զինվորներին ու նրանց ընտանիքներին ցուցաբերած Ձեր աջակցությունն անգնահատելի էր: Սակայն այսօր, երբ Դուք վերադարձել եք նախկին սակագնային պլանին, հարցը լուրջ մտահոգություների առիթ դարձավ, քանի որ ինչպես ծնողներն իրենց զինվորների, այնպես էլ զինվորներն իրենց ընտանիքի անդամների հետ չեն կարողանում խոսել սակագնի թանկացման պատճառով, ինչն այս օրերին օդ ու ջրի պես անհրաժեշտ է նրանց: ԵՎ ինչպես գիտեք սա հասարակության մեջ ինչպես սկզբում դրական, այնպես էլ հետո բացասական արձագանք գտավ: Հարգելի՛ պարոն Եսայան , խնդրում ենք՝ վերանայեք ծրագրերը, իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ դա բիզնես է, բայց խոսքը սահմանապահ զինվորների մասին է, մեր ու ձեր հանգիստն ապահովող զինվորների. չէ՞ որ ղարաբաղա-ադրբեջանական շբման գծի ողջ երկայքով լայնամասշտաբ ռազմական գործողությունները դեռ չեն ավարտվել... Մենք վստահում ենք Ձեր`«Ucom» ընկերության տնօրեն Հայկ Եսայանի սիրուն ու հոգատարությանը զինվորի հանդեպ և լիահույս սպասում ենք այս հայրենանվեր գործի դրական արձագանքին. չէ՞ որ Հայրենիքն սկսվում է սահմանից:

Մի խումբ ուսանողների կողմից