Search

ԵՊՀ դասախոսը Հնդկաստանում մասնակցել է մասնագիտական հանդիպումների


Ապրիլի 1-12-ը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը 12-օրյա այցով Հնդկաստանում էր:

Այցելության նպատակն էր ծանոթանալ Հնդկաստանի մշակութային արժեքներին, կրթական համակարգին և համատեղ համագործակցային ծրագրեր մշակել:

Այցի ընթացքում կայացել են մասնագիտական հանդիպումներ, որոնց մասնակցել են հանրային կապերի մասնագետներ, լրագրողներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Արդյունքում՝ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Մասնավորապես Հնդկաստանի զանգվածային հաղորդակցության ինստիտուտ (Indian Institute of Mass Communication) այցի ընթացքում հիմք է դրվել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ հետագա գործակցության:

Աստղիկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հնդկաստանի զանգվածային հաղորդակցության ինստիտուտի ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Շաշվաթի Գոսվամիի և հաղորդակցության մասնագետ, դոցենտ Անանդ Պրադհանի հետ ձեռք բերված փոխադարձ համաձայնությամբ նախատեսվում է իրականացնել հայ-հնդկական համատեղ գիտական ծրագրեր. «Դրանք կարող են լինել գիտաժողովներ, գիտական հետաքրքրություն ներկայացնող համատեղ հրապարակումներ, ուսումնասիրություններ, հոդվածներ և այլն: Առաջարկություն կա երկկողմանի համագործակցությունն ամրագրել գրավոր համաձայնագրով, որը հնարավորություն կտա իրականացնելու նաև ուսանողների ու դասախոսների փոխանակություններ կամ համատեղ մագիստրոսական ծրագրեր»:

Հատկանշական է, որ Հնդկաստանի զանգվածային հաղորդակցության ինստիտուտը Հնդկաստանի Կառավարության ֆինանսավորմամբ արդեն շուրջ 40 տարի իրականացնում է ժուռնալիստիկայի դասընթացներ զարգացող երկրների լրագրողների համար (մեկ ակադեմիական կիսամյակ տևողությամբ): Դասընթացները բաղկացած են 4 մոդուլից՝ Հաղորդակցություն և զարգացում (Communication and Development), Զարգացման ժուռնալիստիկա (Developemnet Journalism), Մեդիա և էթիկա (Media and Ethics), Էկոնոմիկայի զարգացում և գլոբալիզացիա (Economic Development and Globalization):

Դասընթացներին կարող են դիմել բարձրագույն կրթություն (բակալավրի կամ մագիստրոսի աստիճան) ունեցող և մեդիա ոլորտում առնվազն 5 տարվա փորձառությամբ մինչև 45 տարեկան անձինք: Պահանջվում է անգլերենի լավ իմացություն: Դասընթացներն իրականացվում են տարեկան երկու անգամ՝ հունվար-ապրիլ և օգոստոս-դեկտեմբեր ամիսներին: Դասընթացներին մասնակցելու համար ամեն անգամ յուրաքանչյուր երկրից ընտրվում է մեկ մասնակից (ընդամենը՝ 25):

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն ունի «Հանրային կապեր և ԶԼՄ-ների հետ հաղորդակցություն» մագիստրոսական ծրագիր, Հնդկաստանի զանգվածային հաղորդակցության ինստիտուտի հետ փորձի և տեղեկատվության փոխանակումը շատ արդյունավետ կլինի: Նշեմ, որ ինստիտուտը տպագրում է «Communicator» գիտական պարբերականը, որտեղ կարող ենք հանդես գալ գիտական հրապարակումներով»,- ասաց Աստղիկ Ավետիսյանը՝ հավելելով, որ բուհերի ղեկավարների համաձայնությամբ կարող ենք ստեղծել համատեղ միջազգային գիտական պարբերական, որը հնարավորություն կտա բարձրացնելու ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի միջազգային հեղինակությունն ու համագործակցության նոր հեռանկարներ բացել:


Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել

Սմարթֆոնների համար գիշերային ռեժիմն անօգուտ են անվանել

Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png