Search

​Գյումրիում և Վանաձորում քաղաքապետին կընտրի ավագանին



ԱԺ-ում Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նոր Ընտրական օրենսգիրքը: Հարությունյանը նշեց, որ նոր օրենսգրքի անհրաժեշտությունը երկու հանգամանքներով է պայմանավորված: «Սահմանադրական փոփոխությունները պայմանավորում են նաև նոր մոտեցումների արտացոլում ԸՕ-ում: Սակայն սա միակ պատճառը չէ: Քանի որ ընտրությունների հետ կապված մեզանում առկա են բազում երևույթներ , որոնք համարվում են անընդունելի, փորձում ենք սրանով լուծումներ տալ: Մեկ այլ նպատակ էլ է հետապնդում`ստեղծել այնպիսի ընտրական դաշտ և մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս մեծ ճշտությամբ վերականգնել ընտրական պատկերը»,- ասաց Հարությունյանը: Նա նշեց, որ նոր օրենսգրքի համաձայն համայնքապետի ոչ ուղղակի ընտրություն է նախատեսվում Վանաձորում և Գյումրիում: «Երբ սա դառնա նորմ, կմտածենք ցանկն ընդլայնելու մասին»,- ասաց Հարությունյանը`հավելելով, որ սա ընտրությունները քաղաքականացնելու միջոց է: Ի տարբերություն Երևանի, Գյումրին և Վանաձորը կունենան 33 ավագանի, որոնք էլ կընտրեն քաղաքապետին: Նոր օրենսգրքով համամասնական ընտրակարգով կանցնեն նաև ԱԺ ընտրությունները, որը, ինչպես Հարությունյանը նշեց, տարածված ընտրական եղանակ է Եվրոպայում:


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png