Search

Մեկնարկել է ջրացատկի ՀՀ առաջնությունը



ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկած ջրացատկի ՀՀ առաջնության առաջին օրվա մրցումներին:

Նախարարը դիտել է մեկնարկային օրվա ընթացքում մեծահասակների և պատանիների մրցելույթները 1 մետր ոստնակացատկերում:

Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Ազատ Հարությունյանը։ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վլադիմիր Հարությունյանը և Լև Սարգսյանը:

Պատանիներից առաջատարը Մարատ Գրիգորյանն է։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Արման Ենոքյանը, իսկ երրորդը՝ Գևորգ Ներսիսյանը:

Աղջիկներից Հայաստանի չեմպիոն է դարձել Քրիստինե Հակոբյանը։ Երկրորդ տեղում Վարդուհի Հարությունյանն է, իսկ երրորդում՝ Ալիսա Զաքարյանը:

Նշենք, որ առաջնությունն անցկացվում է ապրիլի 25-27-ը, որին մասնակցում են 25-ից ավելի մարզիկներ: Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչը Հրաչյա Չանդիրյանն է:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia