Search

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ԱՄՆ Ուեսթբրուքի քաղաքային խորհրդի անդամ, ամերիկահայ



ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ Ուեսթբրուքի քաղաքային խորհրդի անդամ, ամերիկահայ գրող Աննա Աստվածատուրյան-Տուրկոտին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց վերջինիս նվիրումն՝ ուղղված Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու հայապահպանությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մարդու իրավունքներին և փախստականներին վերաբերող խնդիրներին:

Նախարարը հատկապես արժևորեց Աննա Աստվածատուրյանի ջանքերը, ով քաղաքական և իրավապաշտպան գործունեությամբ մեծապես նպաստել է ԱՄՆ Մեյն նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աննա Աստվածատուրյանը ընդգծեց նման ֆորումների կարևորությունը՝ նշելով, որ դրանք ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կարևոր հարթակ են:

Կողմերն անդրադարձան նաև վերջին շրջանում ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ քննարկելով համայնքի կողմից իրականացված միջոցառումների արդյունավետության հետ կապված հարցեր:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia