Search

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունել է Էստոնական ազգային արական երգչախմբի գեղարվեստական ղեկավա



Սյսօր ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունեց «Գրեմմի» մրցանակակիր, Էստոնական ազգային արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Միկ Ուլեոային, «Էեսթի կոնսերթ» երաժշտական կազմակերպության խորհրդի անդամ Յուրի Լայտենին և «Սաարեմա օպերա» փառատոնի զարգացման տնօրեն ու կազմակերպիչ Կերտու Օրրոյին:

Ողջունելով հյուրերին, Հ. Պողոսյանը հույս հայտնեց, որ նրանց այցը Հայաստան ամուր հիմք կհանդիսանա երկու երկրների միջև մշակութային համագործակցության, ինչպես նաև հայաստանյան համանման կազմակերպությունների հետ ուղիղ կապեր հաստատելու գործում: Նախարարն համոզմունք հայտնեց, որ այս համագործակցությունը կնպաստի նաև Հայաստանի և Էստոնիայի միջև մշակութային երկխոսության հետագա խորացմանն ու նոր ծրագրերի իրականացմանը:

Նշենք, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում երգչախումբը Էստոնիայի Սբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է «Քեզ հետ, Հայաստան» խորագիրը կրող համերգին: 2015 թվականին տեղի է ունեցել նաև «Հովեր» երգչախմբի համերգները Յովի, Պյարնու և Տալլին քաղաքներում:

Քննարկվեցին նաև հայաստանյան երգչախմբերի հետ համատեղ համերգների իրականացման հնարավորությունները:

Հանդիպման ավարտին, նախարար Հ. Պողոսյանը, ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» պարգևատրեց Էստոնիայի արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Միկ Ուլեոային՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը միջազգային հարթակում լավագույնս ներ­կա­յացնելու, ինչպես նաև հայանպաստ գործունեություն ծավալելու կապակցությամբ:


ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png