Search

Իրականում ոստիկանության պետը լրագրողին չի վիրավորել. Աշոտ Ահարոնյանի պարզաբանումը



Երեկ Ծիծեռնակաբերդում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ոստիկանության պետի արտահայտած միտքը որոշ անձանց կողմից սխալ է ընկալվել և տարբեր թյուր մեկնաբանությունների ու շահարկումների առիթ տվել: Իրականում ոստիկանության պետը լրագրողին չի վիրավորել, ընդամենը հակադարձելով նրա պնդմանը, թե ոստիկանության փոփոխությունները չի տեսնում, որպես ակնհայտը չտեսնելու օրինակ ասել է, թե դա նույնն է, որ իր առաջ կանգնած կնոջը չտեսնել որպես կին: Ի դեպ, բանավոր խոսքում չերևացող չակերտները տեսել և ասվածը հենց որպես փոխաբերություն էլ հասկացել են զրույցին մասնակից բազմաթիվ լրագրողներ, ինչը ակնհայտ է նրանց հրապարակումներից: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ շահարկումներից, մանավանդ որ ոստիկանության պետը բաց ու պատրաստակամ է լրատվամիջոցների հետ աշխատանքում և կարևորում է լրագրողների ներդրումը ոստիկանության գործունեությունը լուսաբանելու գործում: Ի դեպ, հենց ոստիկանության պետի նախաձեռնությունն է՝ առաջիկայում կազմակերպել հանդիպում լրագրողների հետ և քննարկել բոլոր խնդիրները: Կարծում եմ, որ դա ավելի օգտակար կլինի, քան ամեն կարգի թյուրիմացությունների ու շահարկումների տիրաժավորումը:


Էրդողանի վիթխարի մզկիթը Վաշինգտոնի մոտակայքում Տրոյական ձի է Թուրքիայի շահերի համար. Սասունյան

Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել

Սմարթֆոնների համար գիշերային ռեժիմն անօգուտ են անվանել

Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png