Search

Այսօր Մալարիայի համաշխարհային օրն է



Յուրաքանչյուր տարի ապրիլի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է Մալարիայի համաշխարհային օրը: Թեև 2000 թվականից սկսած աշխարհում մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, սակայն այն շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից, քանի որ հարյուրավոր երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր հայտարարեց, որ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանը հասել է 2015 թվականին իր առջև դրված նպատակին և դարձել է աշխարհում մալարիայից լիովին ազատ առաջին տարածաշրջանը: Մալարիայի փոխանցման դեպքերի քանակը կրճատվել է 1995 թվականին գրանցված 90000 դեպքից մինչև 0 դեպք 2015 թվականին: Սա մեծ ձեռքբերում է Եվրոպական տարածաշրջանի և համաշխարհային հանրության համար մալարիայի վերացման պայքարում: Սակայն անհրաժեշտ է պահպանել զգոնությունը և հավատարիմ մնալ քաղաքական հանձնառությանը, որպեսզի թույլ չտալ հիվանդության վերադարձը և պահպանել մալարիայինց ազատ գոտու կարգավիճակը:

Համախմբվելով մի ընդհանուր նպատակի շուրջ` կարող ենք վերացնել մալարիան ամենուր: Եվրոպական տարածաշրջանը ազատ է մալարիայից, բայց 3,2 միլիարդ մարդ գտնվում է վարակման վտանգի ներքո: Նշենք, որ անցած տարվա ընթացքում մալարիան 438000 մարդու մահվան պատճառ է դարձել:

2006 թվականից ի վեր Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել և 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք:

Այսօր մալարիայի համաշխարհային օրվա կապակցությամբ մեր համերաշխությունն ենք հայտնում աշխարհում մալարիայի դեմ պայքարող բոլոր ուժերին և հույս հայտնում, որ համատեղ ջանքերով կարող ենք ապահովել մալարիայի կրկին արմատավորման կանխարգելումը Հայաստանում:


Սա Վերին Շորժա գյուղի քաղաքացիական բնակավայրն է․ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են․ ՄԻՊ

Սահմանների հետ կապված հարցերը լուծելիս պետք է ղեկավարվել մեկ կարևոր սկզբունքով. Արա Զոհրաբյան

Ավստրալիան կրկին կբացի սահմանները, երբ բնակչությանը 80 տոկոսը պատվաստվի

Կիմ Չեն Ընը կոչ է արել բարձրացնել բանակի մարտունակությունը

Պենտագոնը կարող է պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ զինվորականների պատվաստումը

Հայտնաբերվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ

Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png