Search

Իրադրությունն առաջնագծում



Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 23-ի կեսօրից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում սկսված հակառակորդի հրետանային նախահարձակ ակտիվությունը շարունակվել է նաև ապրիլի լույս 24-ի գիշերը:

Նշված ժամանակահատվածում շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (16 արկ), 82 (99 արկ) միլիմետրանոց ականանետերից, 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից տիպի հրանոթներից (19 արկ) և TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (25 արկ) ինտենսիվ կրակ է վարել պաշտպանության բանակի դիրքապահների ուղղությամբ:

Հատկանշական է, որ հակառակորդն իր նախահարձակ գործողությունների թիրախ էր ընտրել ոչ միայն մարտական դիրքերը, այլև Մատաղիս բնակավայրը: Դ-30 տիպի հրանոթից արձակված մեկ արկ ընկել է գյուղի տարածքը: Բարեբախտաբար, կորուստ չի եղել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և հակառակորդ կողմի զսպման գործողությունների:

Ադրբեջանական կողմի ձեռնարկած վերոնշյալ նախահարձակ գործողությունները մեկ անգամ ևս փաստում են, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել ս.թ. ապրիլի 5-ից կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը և նպատակաուղղված սրել իրավիճակն առաջնային գծում:


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին

Այլևս միայն նրանց պաշտելի առաջնորդը չի լինի պաշտպանված, նույն «ժողովրդից». Ավետիք Իշխանյան

Գրենլանդիայում անսովոր տաք ջերմաստիճանի պատճառով սառցե ծածկույցի զանգվածային հալոցք է տեղի ունենում

Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար

Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել

Թրամփին կվերադարձվի 1 միլիոն դոլար Չիկագոյում երկնաքերի հարկերի դիմաց

Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png