Search

Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությամբ



Ղարաբաղում կրակի դադարեցման մասին 1994 և 1995 թվականների համաձայնագրերն ունեն անժամկետ բնույթ և հանդիսանում են հակամարտության գորտում հրադադարի հիմքը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության զարգացման համատեքստում ռուսական կողմը ելնում է այն բանից, որ հրադադարի մասին 1994 թվականի համաձայնագիրը, ինչպես նաև ի լրում դրան՝ 1995 թվականին ընդունված ղարաբաղյան հակամարտությունում կրակի դադարեցման ամրապնդման համաձայնագիրը, ունեն անժամկետ բնույթ և նախկինի պես հանդիսանում են հակամարտության գոտում հրադադարի հիմք», - ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած մեկնաբանությունում:

Նշվում է նաև, որ այս սկզբունքային դիրքորոշումը, որն ամբողջությամբ համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ընդհանուր մոտեցմանը, շարադրված է եղել ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի՝ ադրբեջանցի իր գործընկերոջն ուղղված ապրիլի 12-ի նոտայում:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia