Search

Հայ ծանրորդները պատրաստվում են օլիմպիական խաղերին



Այսօր` ապրիլի 22-ին, Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը հյուրընկալել էր ծանրորդներ Առաքել Միրզոյանին, Վանիկ Ավետիսյանին և մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանին:

Մարզական մեկնաբանը ներկայացրեց հայ ծանրամարտի երախտավորների անցած ուղին` սկսած գերծանր քաշային Սերգո Համբարձումյանից, ով հաղթելով գերմանացի մրցակցին, դարձավ Եվրոպայի չեմպիոն և հիմք դրեց հայ ծանրորդների հաղթական ուղուն: « Հայ ծանրորդներից փայլուն հաջողություններ են գրանցել Վարդան Միլիտոնյանը (1976 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր), Յուրի Վարդանյանը (աշխարհի յոթակի չեմպիոն), Օգսեն Միրզոյան, Իսրայել Միլիտոսյանը, Աշոտ Դանիելյանը և այլք»:

Ըստ Գիլոյանի` Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդների ունեցած հաջողությունները տքնաջան աշխատանքի արդյունք են: «Մենք ողջ աշխարհին կարողացանք ցույց տալ, որ հայ մարզիկները առանց խթանիչ միջոցների էլ մեծ հաջողություններ են գրանցում»:

Այժմ ութ ծանրորդներ լուրջ պայքար են մղում 2016 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Հավաքականի կազմում ընդգրկվելու են հինգ ուժեղագույնները:Առաքել Միրզոյանը և Վանիկ Ավետիսյանն արդեն սկսել են մարզումները:

Կարեն Գիլոյանի խոսքով` հայ ծանրորդներից շատերն ունեն օլիմպիական չեմպիոն կամ մեդալակիր դառնալու հնարավորություն: «Բոլոր պայմաններն առկա են բարձր արդյունավետության հասնելու համար, միայն կամք և աշխատասիրություն է պետք»:

Ֆոտոշարքը՝ Հասմիկ Ենգիբարյանի


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia