Search

Կառավարությունը շարունակում է ՓՄՁ-ների, զբոսաշրջության աջակցության ծրագրերը



Գործադիրը հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2016թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Ըստ հիմնավորման՝ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ուղղված ՓՄՁ-ի պետական աջակցության և դրա զարգացման ուղղությամբ համապատասխան ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ՓՄՁ-ի զարգացման խոչընդոտների բացահայտմանն ու վերացմանը` շարունակաբար ներդնելով ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ (գործիքներ): Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, մասնավորապես, երկրի համախառն ներքին արդյունքում, ինչպես նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշներում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացում, ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում, ՓՄՁ-ի սուբյեկտների թվաքանակի ավելացում և դրանց հաշվին նոր աշխատատեղերի ստեղծում, այդ թվում ՀՀ մարզերում, գործարար ակտիվության բարձրացում ՀՀ մարզերում և այդ նպատակով ցուցաբերվող պետական աջակցության շուրջ 90%-ի ուղղորդում այդտեղ գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին, որն իր հերթին կնպաստի ցածր տնտեսական ակտիվությամբ առանձնացող տարածաշրջաններում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը, երկրում գործազրկության կրճատմանը, հասարակության միջին խավի ձևավորմանը և աղքատության հաղթահարմանը: Կառավարությունը հաստատել է նաև «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2016թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Ծրագիրը համապատասխանում է պետական քաղաքականության հայեցակարգային նպատակներին, խնդիրներին և ուղղված է հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանը, միջազգային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը: Ծրագրային միջոցառումների իրականացումը կնպաստի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, առաջիկա տարիներին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների 5% աճի ապահովմանը: Գործադիրը հաստատել է ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է համապատասխանության կամավոր գնահատման համակարգի օրենսդրական դաշտի հիմնում, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքի որակական ցուցանիշների բարձրացում, չափումների միասնականության ապահովման ոլորտում միջազգային ցուցանիշներին համապատասխան հետևելի չափումների իրականացում, հավատարմագրման ազգային մարմնի միջազգային ցուցանիշներին համապատասխանեցում:


Մեկ օրում բացահայտվել է 77 հանցագործություն, որից 9-ը՝ նախկինում կատարված

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է

Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքում փոփոխությունները նոր հնարավորություն են բացում

Արտակ Բեգլարյանը այցել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն

Նոր մանրամասներ՝ ՊԲ զինծառայողի մահվան գործով. Ինքն է ինքնաձիգից կրակել իրեն

Աստծո կամոք ողջ եմ. Երասխի՝ վիրավորում ստացած համայնքապետ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

ԼՐԱՀՈՍ
practice cover.png