Search

Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին



Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Բուլղարիայում անցկացվող «Դատական համակարգի անկախության և անկողմնակալության ամրապնդումը» թեմայով բարձրաստիճան համաժողովի շրջանակում, ապրիլի 21-ին կարճատև հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ:

Արդարադատության նախարարությունից Anews.am-ին տեղեկացնում են, որ Արփինե Հովհաննիսյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումներից հետո իրավական ակտերում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն ու դրա շուրջ շահագրգիռ կողմերի հետ ընթացող հանդիպումների ընթացքը:

Հանդիպման ավարտին նախարարն անդրադարձել է նաև ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին:


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին

Այլևս միայն նրանց պաշտելի առաջնորդը չի լինի պաշտպանված, նույն «ժողովրդից». Ավետիք Իշխանյան

Գրենլանդիայում անսովոր տաք ջերմաստիճանի պատճառով սառցե ծածկույցի զանգվածային հալոցք է տեղի ունենում

Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար

Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել

Թրամփին կվերադարձվի 1 միլիոն դոլար Չիկագոյում երկնաքերի հարկերի դիմաց

Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png