Search

«Բազմոցային քննադատների» կողքին կան մասնագիտացած լրագրողներ. Արծրուն Հովհաննիսյան



Վերջին 4-5 տարիների ընթացքում բավականին մեծ ձեռքբերումներ կան ռազմական լրագրության ոլորտում: Այս մասին PR դպրոցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ռազմական փորձագետ-վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:

Կարևորելով հանրային կապերի մասնագետներին տեղեկատվությամբ զինելու անհրաժեշտությունը՝ ապրիլի 21-ին PR դպրոցում վարպետության դաս վարերեց Արծրուն Հովհաննիսյանը, որտեղ ներկայացրեց բանակ-հասարակություն, բանակ-լրագրող փոխհարաբերությունների առանձնահատկությունները, ձեռքբերումներն ու բացթողումները, անդրադարձավ Պաշտպանության նախարարության կողմից տարվող աշխատանքներին և ապրիլյան պատերազմին:

Ըստ Ա. Հովհաննիսյանի` «Շնորհիվ բանակի թափանցիկ գործելաոճի` հանրություն-բանակ և լրագրող-բանակ փոխհարաբերությունները բավականին սերտ են դարձել: Այսինքն` բանակում կատարվող ամեն բան հասանելի է դառնում հայ ժողովրդին»:

ՊՆ մամուլի քարտուղարը ներկայացրեց այն խնդիրները, որոնք առաջանում են բանակի թափանցիկ գործելաոճի անցմանը զուգահեռ: «Նախ բանակը դեռևս պատրաստ չէ լրագրողի հետ շփմանը: Այդեպես էլ պետք է լիներ, քանի որ երկար տարիներ սպան և զինվորն արել են իրենց աշխատանքը` առանց որևէ մեկին ներկայացնելու»,- նշեց Հովհաննիսյանը,- «սակայն բանակային կյանքը ներկայացնելուն պատրաստ չեն նաև շատ լրագրողներ: Երբեմն ռազմական կյանքից անտեղյակ լրագրողը փորձում է սահմանին կատարվող ամեն քայլ մեկնաբանել ու տալ մասնագիտական գնահատական»:

Արծրուն Հովհաննիսյանն ուրախությամբ է նշում, որ բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք իրականացվում են լրագրողներին կրթելու նպատակով, տվել են իրենց արդյունքը: «Այժմ «բազմոցային քննադատների» կողքին կան բավականին քաջատեղյակ և մասնագիտացված լրագրողներ»:

«Մեր հիմնական նպատակը բանակային կյանքը հանրությանը ներկայացնելն է: Մարդիկ պետք է իմանան, թե ինչպիսին է մեզ պահող ուժը` բանակը»:


Միքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան. Արմեն Աշոտյան

Հնդկաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ մասշտաբային պատվաստումը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով

Քերոբյանը հանդիպել է ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ

Շուտով կհամոզվեք, որ մեր երկրի համար 2 կարևոր պաշտոնյան գործակալ է. Մինասյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: