Search

Պատրաստ է Իվետա Մուկուչյանի «Love Wave» երգի cover տարբերակը



Երրորդ տարին անընդմեջ Նարե Համբարձումյան, Անահիտ Պետրոսյան, Գագիկ Խաչատուրյան, Մերի Ավետիսյան, Տիգրան Քախվեջյան երիտասարդ հնգյակը հանդիսատեսի դատին է ներկայացնում «Եվրատեսիլի» հայաստանյան երգերի cover տարբերակները։

Խմբի կատարած աշխատանքը մեզ ներկայացրեց Գագիկ Խաչատուրյանը։

- Ողջույն Գագիկ, ձեր հնգյակը անցած տարի մեծ հաջողություն գրանցեց՝ Geneology խմբի «Face the Shadow» երգի cover տարբերակը ներկայացնելով, ի՞նչ ակնկալիքներ ունեք այս երգից։

- 2014 թվականին, երբ հանրությանը ներկայացրինք մեր առաջին եվրատեսիլյան cover-ը, չէինք մտածում, որ նման արձագանքի կարժանանաք։ Նման սպասելիք չունեինք նաև Geneology խմբի «Face the Shadow» երգի cover տարբերակը ներկայացնելիս։ Ըստ իս՝ եթե մենք սկսենք աշխատել լավ կարծիքի և լայն տարածման համար, ապա մեր աշխատանքը հաջողված չի լինի։ Պարզապես ցանկանում ենք «Եվրատեսիլի» մեր ներկայացուցչին որևէ կերպ աջակցել։

- Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինի Իվետայի արձագանքը cover-ը լսելուց հետո։

- Հաճախ Իվետային Կոնսերվատորիայում հանդիպելով՝ ցանկանում էի առանց վայրկյան կորցնելու ներկայացնել մեր կատարած աշխատանքը, բայց համբերությունը լավ բան է։ Հուսով եմ՝ նա կհավանի։

- Վստահ եմ, որ ծանոթ եք մնացած մասնակիցների երգերին, ըստ Ձեզ, ո՞վ է Իվետայի ամենամեծ հակառակորդը։

- Ամեն տարի մեկ օր հատկացնում եմ «Եվրատեսիլի» բոլոր երգերը լսելուն ու իմ անձական տասնյակը կազմելուն։ Կարծում եմ, որ Ռուսաստանի ներկայացուցիչն արժանի հակառակորդ է, քանի որ նրա երգը պարզ ու հասարակ է։ Հուսանք՝ այս տարի Եվրոպան կլինի օրիգինալի կողմնակիցը։

- Եթե համեմատելու լինենք նախորդ 2 տարիների հետ, Հայաստանի ներկայացուցիչներից ու՞մ կատարումն է 1-ին հորիզոնականում Ձեզ համար։

- Ինձ համար լավագույնը Արամ MP3-ի կատարումն էր։ Երգը շատ յուրահատուկ էր, իսկ Արամը ողջ հայությանը ստիպեց ժպտալ։

- Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք Իվետային։

- Աննկարագրելի ու անմոռանալի օրեր Ստոքհոլմում և, իհարկե, հաղթանակ։


Բարձր ենք գնահատում նաև ֆրանսիացի խորհրդարանականների ջանքերը. Արցախի ԱԳՆ

2023 թվականին ԵԱՀԿ նախագահ կդառնա Հյուսիսային Մակեդոնիան

Քասախի համայնքապետը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ Մշտական ներկայացուցչի ելույթի վերաբերյալ

Տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի երդման արարողությունը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի գլխավորած պատվիրակությանը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: