Search

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կորեայի Ազգային ժողովի նախագահի հետ



Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 20-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չոն Ուի Հվայի հետ: Կողմերը քննարկել են խորհրդարանական համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ ծրագրերն ու նախանշել կոնկրետ պայմանավորվածություն՝ ՀՀ ԱԺ-ին Կորեայի խորհրդարանի կողմից սպասվող աջակցության և համագործակցության ծրագրի համար: Պարոն Չոն Ուի Հվան Էդուարդ ՇարմազանովՄից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական խնդիրներով, Հայաստանում կրթության և տնտեսության առաջընթացով. հարցերի առնչությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ծավալուն և սպառիչ տեղեկություններ: Զրույցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի սկզբում սանձազերծված լայնածավալ ագրեսիայի, Ադրբեջանի գործողություններում նկատված ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ձեռագրի մասին, ինչես նաև ՀՀ-ում կրթության կազմակերպման և տնտեսության ներկա վիճակի մասին: ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ ՀՀ տնտեսության արագ զարգացման հիմնական խոչընդոտներից է Թուրքիայի իշխանությունների կողմից Հայաստանը փաստացի շրջափակման մեջ պահելը:

Կորեայի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել մանրամասն ներկայացված տեղեկությունների համար և վստահեցրել, որ Կորեայի խորհրդարանը կշարունակի սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ:


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png