Search

Զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում կիրականացվի պետբյուջեից



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը սահմանել է ՀՀ-ից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները: Ըստ հիմնավորման՝ 2015թ. հունիսի 18-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մաuին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մաuին» ՀO-72-Ն ՀՀ oրենքի համաձայն նախատեսվել է ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում զինծառայողի բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու հնարավորություն` ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին, որի կարգը և պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը: Որոշմամբ կանոնակարգվում են օտարերկրյա պետությունում զինծառայողին բուժման ուղարկելու գործընթացը, բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարի ձևավորման, հատկացման և դրա հետ վերադարձնելիության հետ կապված հարաբերությունները: Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Առաջարկվել էր, որ պաշտպանության նախարարությունն իր ֆինանսական միջոցների հաշվին իրականացներ այդ ծախսերը, բայց այս որոշմամբ հանրապետությունից դուրս բուժման անհրաժեշտություն ունեցող բոլոր զինծառայողների բուժման ծախսերը կառավարությունը վերցնում է իր վրա»:


Անվճար հեռավար բուժօգնություն տրամադրելու պատճառով ազատվել եմ աշխատանքից. Լամարա Մանուկյան

2018 թվականին ժողովուրդը հավատաց, թե Նիկոլը բարձրացրել է ինքնիշխանության դրոշը. Մինասյան

Եղանակը Հայաստանում

Արցախի հյուսիսը հսկող քաջերը. ֆոտոշարք

Վաղը կհայտարարվի վարչապետի միասնական թեկնածուի անունը

Մեր խնդիրը Հայաստանի վարչապետին և նրա թիմին աջակցելն է. ՌԴ նախագահ

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Human Rights Watch-ի զեկույցին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: