Search

Բացվել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան



Այսօր Երևանի Օղակաձև զբոսայգում բացվել է 2014 թվականի օգոստոսին Իրաքի Շանգալ նահանգում «Իսլամական պետության» կողմից եզդիների ցեղասպանության հիշատակի ոգեկոչման հուշարձան: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին` Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը այսուհետ ևս իր լիազորությունների շրջանակում հնարավորին աջակցելու է մայրաքաղաքի եզդիական համայնքին: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ կարևորել է հայ-եզդիական դարավոր բարեկամությունն ու դժվար պահերին միմյանց սատարելու փաստը և նշել, որ ՀՀ-ը միջազգային ատյաններում մշտապես ձայն է բարձրացնում ընդդեմ ցեղասպանությունների և բռնությունների: Բացված հուշարձանի գաղափարի հիմքում երեխային փրկող մայրն է: Երեխան մարմնավորում է եզդի ժողովրդի վաղվա օրը: Քանդակը կառուցվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:


Մեկ օրում բացահայտվել է 84 հանցագործություն. ավազակային հարձակում, անձի առևանգում, ծեծ

Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա. Կարին Տոնոյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Ադրբեջանցիները կրակում են Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ

Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել

Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր.ՊՆ

ՄԱԿ-ը 600 միլիոն դոլար կվճարի Քուվեյթի նավթային ընկերությանը` Իրաքի ներխուժման համար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png