Search

Քլինթոնն ու Թրամփը Նյու Յորքի նահանգում հաղթել են փրայմերիզներում



ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնն ու Դոնալդ Թրամփը Նյու Յորքի նահանգում հաղթել են Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների փրայմերիզներում։ Այս մասին հայտնում է BBC-ը։

Դեմոկրատական կուսակցության ձայների կեսից ավելին հաշվելուց հետո Քլինթոնը հավաքել է 57.4 տոկոս, հանրապետական Թրամփը՝ 59.9 տոկոս։ Ակնկալվում է, որ գործարարը կհավաքի կամ ձայների մեծամասնությունը կամ նահանգի 95 պատվիրակներից բոլորի ձայները։ Նախկին պետքարտուղարի դեպքում կանխատեսում են 247 պատվիրակների ձայների մեծամասնությունը։

Թրամփը փրայմերիզում հաղթելուց հետո համախոհներին հայտնել է, որ հանրապետական մրցակից Թեդ Քրուզն արդեն գրեթե ջախջախված է մաթեմատիկական տեսակետից։

Քլինթոնն իր հերթին ասել է, Դեմոկրատական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մրցավազքը դուրս է եկել եզրափակիչ փուլ, եւ իր հաղթանակը սարերի հետեւում չէ։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia