Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Կայացել է հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի հայաստանյան առաջին համերգը



ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2016 թ. ապրիլի 14-24-ը Հայաստանում անցկացվում են հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի համերգները: Նախագծի կազմակերպիչներն են Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիան: Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբում ընդգրկված են Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի և Ռոմանի կոնսերվատորիայի` 10-15 տարեկան 95 սան:

Ապրիլի 18-ին, Աշտարակի քաղաքային մշակույթի տանը կայացավ հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի հայաստանյան առաջին համերգը: Հնչեցին Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ստեփան Շաքարյանի, Արամ Սաթյանի, Հեկտոր Բեռլիոզի, Գաբրիել Ֆորեի, Կամիլ Սեն-Սանսի, Մորիս Ռավելի ստեղծագործությունները: Նվագախումբը հանդես եկավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ: Մենակատարներն էին` հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ Լյուդովիկ Մարիոթը (թավջութակ, Ֆրանսիա), Լևոն Չատիկյանը (դուդուկ, Ֆրանսիա), Անի Աղաջանյանը (վոկալ, Հայաստան), Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ, Հայաստան), Դիանա Ադամյանը (ջութակ, Հայաստան): Նվագախումբը համերգներով հանդես կգա նաև ապրիլի 19-ին Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և ապրիլի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Նախագծի շրջանակում ապրիլի 20–ին և 21-ին հայ պատանի երաժիշտ-կատարողների համար Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում կկազմակերպվեն վարպետության դասեր, որոնք կվարեն Տարոն Կարապետյանը և Լևոն Չատիկյանը: Հիշեցնենք, որ նվագախմբի բեմելը կայացել է 2015 թվականին, Ֆրանսիայում: Նվագախումբը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի Ռոման, Լիոն, Վալանս, Սենտ Էտյեն քաղաքներում: Համերգային ծրագիրն ամբողջությամբ կազմված էր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից` Կոմիտաս, Ա. Խաչատրյան, Է. Միրզոյան, Ա. Հարությունյան, Ռ. Ալթունյան, Վ. Շարաֆյան, Ա. Սաթյան: