Search

«ԵՊՀ օլիմպիադա­ 2016»­-ում 340 դպրոցականներ արժանացան դիպլոﬓերի եվ գովասանագրերի



Երևանի պետական համալսարանի ﬔծ դահլիճում ապրիլի 19-ին տեղի նեցավ «ԵՊՀ օլիմպիադա-2016»- ի փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը: «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ին մասնակցել էին 270 դպրոցների ավելի քան 3100 աշակերտներ: Նրանցից ﬕայն 600-ն էին հաղթահարել 1-ին փուլի փորձությունը: Ամփոփելով աշխատանքների արդյունքները՝ I, II, III կարգի դիպլոﬓերի և գովասանագրերի արժանացան 340 դպրոցականներ: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տրամադրած տվյալներով` ﬕջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ, տարբեր ֆակուլտետների պրոֆեսոադասախոսական կազﬕ ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, ծնողներ և ուրիշներ: ԵՊՀ ռեկտորը, ողջունելով ներկաներին, առաջարկեց հետադարձ հայացք նետել աﬔնամյա «ԵՊՀ օլիմպիադայի» նախորդ տարիների ցուցանիշներին: Հաﬔմատելով նախորդ տարիների թվային տվյալները` ԵՊՀ ռեկտորը նշեց, որ եթե 2009 թ.-ին օլիմպիադային մասնակցել են 59 դպրոցների 600 աշակերտներ, ապա 2016 թ.-ին՝ արդեն 10 մարզերի և Երևանի 272 դպրոցների 3103 աշակերտներ: «Մենք շատ ուրախ ենք, որ Երևանի պետական համալսարանը մասնակցում է այս օլիմպիական շարժմանն ու կազմակերպմանը: Համոզված ենք, որ այս աշխատանքը ապագայում ևս շարունակվելու է նույն եռանդով: Բազﬕցս արդեն նշել ենք, որ օլիմպիադայի մասնակիցների հաջողությունները եռակողմ աշխատանքի արդյունք են՝ աշակերտի, ուսուցչի և ծնողի: «Եվ այս եռյակ ﬕության աշխատանքի արդյունքն է, որ պտուղներ է տալիս՝ օլիմպիադայի մասնակիցների և հաղթողների տեսքով»,- ասաց պարոն Սիմոնյանը:

Միջոցառման ընթացքում, համագործակցության համաձայնագրեր ստորագրվեցին Արտաշատի, Սիսիանի, Երևանի հ. 159, հ. 94 ավագ դպրոցների հետ: ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը օլիմպիադայի հաղթողներին տեղեկացրեց, որ ԵՊՀ գիտխորհուրդը նոր որոշում է ընդունել, ըստ որի՝ ԵՊՀ աﬔնամյա օլիմպիադայում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի ուսուցման համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կստանան ուման վարձի զեղչ` համապատասխանաբար 50, 40 և 30%-ով:


ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ

Գնել Սանոսյանը հայտարարություն է տարածել

Ընթանում է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Սոթքի հատվածում «դարպասների խնդիրը» իրականում խորը բացասական խորհուրդ ունի. Վարդան Ոսկանյան

Ես ոչ մի ակնկալիք չունեմ իրենից. Մարուքյան

Իշխանությունը 2,5 տարի ՀՀ-ն պահում է գետտոյի մեջ․ Գեղամ Մանուկյան

Շահումյանի շրջանի 2 գյուղ կմնան Արցախի կազմում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: