Search

Թուրք հայտնի երգչուհի Հադիսեի զգեստը Ադրբեջանում հիստերիայի պատճառ է դարձել



Թուրք հայտնի երգչուհի Հադիսեի զգեստը Ադրբեջանում հիստերիայի պատճառ է դարձել։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ թուրք երգչուհի Հադիսեն TV8 հեռուստաալիքով հեռարձակվող մանկական երաժշտական մի հաղորդման ժամանակ զգեստ է հագել, որն ունեցել է նարնջագույն, կապույտ և կարմիր գույների շարքը։ Այս փաստը հիմք է տվել ադրբեջանցիներին մտածել, որ երգչուհին Հայաստանի դրոշի գույներով զգեստ է կրում:

Թուրք երգչուհին չի դիմացել իրեն ուղղված ադրբեջանցիների վիրավորանքներին և ասել է հետևյալը․ «Ես բանի տեղ չեմ դնում իմ հասցեին նման անհիմն տողեր գրած փոքր սրտով մարդկանց։ Եթե անգրագետ ես, ավելի լավ է լռես։ Անելու բան չունե՞ք։ Իմ հագուստը մի մեկնաբանեք ձեր անմարդկային ու հիվանդ երևակայությամբ։ Բոլորին խաղաղ ու հանգիստ կյանք ու աշխարհ եմ մաղթում»։

Նշենք, որ Հայաստանի դրոշի գույները ոչ թե կազմած է նարնջագույն, կապույտ ու կարմիր գույներից, այլ հակառակը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia