Search

Զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է ավելի քան 4 մլն դրամ. ՊՆ իրավաբան



Զոհված զինծառայողների ընտանիքներին հուղարկավորության ծախսերի համար տրամադրվում է 700 000 դրամ և 1,4 մլն դրամ` տապանաքարի ծախսերի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ իրավաբան Մարտին Մկրտչյանը:

Մկրտչյանը նշեց, որ զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է նաև միանվագ 2 մլն դրամ` որպես ապահովագրական վճար:

ՊՆ իրավաբանի խոսքով` զոհվածների ընտանիքները նաև կունենան անվճար բուժօգնություն, ինչպես նաև ամսական երեսուն հազար դրամ կենսաթոշակ ստանալու հնարավորություն:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանի խոսքով էլ` եթե զոհված զինծառայողը սպայական կազմից էր ու ուներ օրինակ երկու անչափահաս երեխա, նրա ընտանիքը կստանա միջինն ամսական 180 000 դրամ պարգևավճար: Ժամկետային զինծառայողների ծնողներն ամսական իննսուն հազար կստանան, եթե թոշակառուներ են: Հակառակ դեպքում ընտանիքը կստանա ընդամենը 30 000 դրամ: Մարտական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած անձը նույնպես ստանում է թոշակ. եթե սպա է, ապա միջինը 50 000 դրամ, իսկ եթե պարտադիր ժամկետային զինծառայող է, ապա 18 000-38 000 դրամ` կախված հաշմանդամության կարգից:


«Փաստ». Ի՞նչ բանագնացներ է ուղարկել Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի մոտ

Ազգն է, որ կերտելու է պետականության ապագան. Նաիրի Հոխիկյան

Եղանակը Հայաստանում

Իշխանությունները պարտավոր են բացատրել սահմանների հետ կապված ինչ լուծումներ են նախատեսված. ՄԻՊ

ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նոր փաստեր

Տեղի է ունեցել Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Դեկտեմբերի 1-ից Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը կբացվեն բեռնատարների համար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: