Search

Ջրամատակարարման ոլորտը ՀՀ կառավարության համար ունի մեծ կարևորություն. Հ. Աբրահամյան



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ջրամատակարարման ոլորտում գործունեություն ծավալող գերմանական «Ռեմոնդիս Ակվա», «Թիլիա» և «Դեկոն Ինթերնեյշնլ» ընկերությունների ղեկավարներին: Զրուցակիցները քննարկել են ջրամատակարարման ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Ընկերությունների ղեկավարները նշել են, որ շահագրգռված են Հայաստանում գործունեություն ծավալելու և այդ ոլորտում ունեցած մեծ փորձը մեր երկրում ներդնելու հարցում: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նրանց նախաձեռնությունը և նշել, որ ջրամատակարարման ոլորտը ՀՀ կառավարության համար ունի մեծ կարևորություն: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այդ նպատակով վերջին տարիներին հետևողական քայլեր են իրականացվել Երևանի, մարզերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքների բարելավման նպատակով և կարևորել ջրային կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացումը:


Եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը. Միրզոյանը՝ Սերգեյ Կոպիրկինին

Փետրվարին Հայաստանում ռադիոհաճախականությունների մրցույթ կանցկացվի

Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

500 000 դրամ միանվագ աջակցություն կտրվի Արցախյան պատերազմում վիրավորում ստացածներին

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել

Հայաստանը ժամանակավորապես կարգելի ցեմենտի ներմուծումը

Վերընտրվել եմ ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: