Search

Մինչև  դիմացինդ չսխալվի, չես հաղթի



Հարցազրույց Արցախի առաջին գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի հետ:

-Հովի՛կ, կյանքում ամեն բան ունի իր նախապատմությունը. ի՞նչկասեք Ձեր շախմատային առաջին քայլերի մասին:

- Շախմատ խաղալ սովորեցրել է հայրս, երբ դեռ դպրոցական էի: Սկզբում այնքան էլ հաճույքով չէի խաղում, բայց երբ վարժվեցի խաղիկանոններին, հետաքրքրությունս մեծացավ, հասկացա, որ մինչև դիմացինդ չսխալվի, չես հաղթի: Որոշ ժամանակ անց սկսեցի մասնակցել դպրոցական մրցումներին, հետո արդեն շախմատի դպրոց էի հաճախում:

-Ո՞վ է եղել Ձեր առաջին մարզիչը, ի՞նչ դեր ունեցավ նա Ձեր կյանքում:

Առաջին մարզիչս Վիլեն Ավագյանն է, ում, իրոք, պարտական եմ: Նրա հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ մասնակցել եմ Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններին: 2011-ին արժանացել եմ միջազգային վարպետի կոչմանը, իսկ այժմ արդեն գրոսմայստեր եմ:

-Ըստ Ձեզ` շախմատում ձախողումնե՞րն են առաջ մղում, թե՞ հաջողությունները:

-Կարծում եմ`ձախողումները. ընկնելուց հետո ոտքի կանգնելիս սովորում ես ճիշտ կշռել հնարավորություններդ:

- Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

- Գուցե ծիծաղելի հնչի, բայց դպրոցական առաջին յոթ տարիների գերազանց առաջադիմությունս էլ ձեռքբերում է: Իսկ գլխավորը` գրոսմայստերի կոչումս է:

-Բացի շախմատից, ուրիշ ի՞նչ հետաքրքրություններ ունեք:

-Իմ հետաքրքրությունները խոշոր հաշվով սահմանափակվում են շախմատով: Ազատ ժամանակ սիորում եմ երաժշտություն լսել:

-Հետաքրքիր է`ինչը կարող է Ձեզ հունից հանել:

-Չեմ սիրում սպասողականի րավիճակներ, չեմ կարողանում հաշտվել ստի ու պարտության հետ:

-Ի վերջո, շախմատիստը խաղում է իր համար, այս ձևակերպումը ե՞րբ է դուրս գալիս սահմաններից:

-Իհա՛րկե, որքան էլ շախմատիստը խաղա միայն իր համար, նա պատասխանատու է իր երկրի վարկանիշի, երկրպագուների առջև: Այլապես հաջողությունը գրավական չի ունենա. չէ՞որ հենց հայրենիքիդ ու երկրպագուներիդ ջերմությունն է շատ հաճախ հաղթանակի տանում:


Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png