Search

Google-ը օգտատերերին կօգնի ինքնազարգանալ



Google-ը սեփական օրացույցի թարմացում է թողարկել, որը Goals [նպատակներ] անվանումն է ստացել: Այն կկարողանա օգտատիրոջ գրաֆիկում ինքնուրույն ժամանակ գտնել օգտակար զբաղմունքների համար: Նորույթի մասին հաղորդում է ընկերության բլոգը, հայտնում է Gazeta-ն:

Այսպես, օգտատերը կկարողանա Goals-ին հանձնարարել ժամանակացույցում ժամանակ գտնել մարզասրահում մարզվելու համար: Հետո, գրաֆիկը վերլուծելով, Goals-ը ցանկալի զբաղմունքի համար օպտիմալ ժամանակ է գտնում:

Սկզբում օգտատերը միայն երկու տեսակի զբաղմունք կունենա` ֆիզիկական վարժություններ եւ որեւէ նոր բանի ուսումնասիրություն (լեզու, երաժշտական գործիք եւ այլն): Այնուամենայնիվ, այն կկարողանա գործունեության սեփական տեսակները ստեղծել, օրինակ` ընթերցանություն, համակարգչային խաղեր կամ ուղղակի հանգիստ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia