Search

Վարպետաց դասեր մարզերում



Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարադական կազմակերպության և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի(ԵԹԿՊԻ) ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ օրերս մեկնարկեց նախագիծը:

Մեկնարկը տրվեց ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան պարարվեստի քոլեջում: Դասը վարեց դասական պարի մասնագետ Անի Ահարոնյանը:

Տեղեկացնենք, որ նախագծի նպատակն է խթանել ազգային երկխոսությունն ու շփումը պարի լեզվով, ծանոթացնել մասնագիտական տարբեր մոտեցումներին, հնարավորություն ստեղծել փորձի փոխանակման, նոր կապերի ձևավորման համար և ապահովել ՀՀ մարզերի և Արցախի ներգրավվածությունը մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին:

Նախագծի մեկնարկային օրվա ընթացքում տեղի մասնագետների հետ քննարկվեցին տարատեսակ հարցեր և ԵԹԿՊԻ ՈՒսանողական խորհրդի նախագահ Ա. Սարգսյանի և Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան պարարվեստի քոլեջի տնօրեն Ս. Զաքարյանի համատեղ ջանքերով ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia