Search

Նոր անվասայլակներ՝ ներառական կրթություն իրականացնող դպրոցներին և մանկապարտեզներին



Երևանի քաղաքապետարանի և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում հերթական նախաձեռնությունն է կյանքի կոչվել: Մայրաքաղաքի ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցներին, մանկապարտեզներին, ինչպես նաև քաղաքապետարանին՝ սոցիալապես անապահով ընտանիքներին դիմելու դեպքում տրամադրելու համար, փոխանցվել է 154 նոր անվասայլակ: Յուրաքանչյուր դպրոցի անհրաժեշտ քանակից բացի, տրամադրվել է նաև լրացուցիչ ևս մեկ սայլակ, որը կպահվի բուժկետերում՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը և նշել, որ այս ծրագիրը մաս է կազմում այն լայնածավալ ծրագրի, որն իրականացվում է համատեղ ուժերով: «Այսօր Երևանի հանրակրթական դպրոցներում ներառական կրթություն է ստանում ավելի քան 2000 աշակերտ: Եվս 100 երեխաների համար ներառական կրթություն է կազմակերպվում նաև մանկապարտեզներում: Շատ ընտանիքներ, որոնցում մեծանում են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներ, հարմարավետ անվասայլակի կարիք, իսկապես, ունեն: Այս առումով քաղաքապետարանի ծրագրերը լինելու են շարունակական»,-նշել է Գայանե Սողոմոնյանը: «Վորլդ Վիժն Հայաստանի» Երևանի տարածքային ծրագրի ղեկավար Մարինա Հովհաննիսյանն իր հերթին նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի հետ շուրջ 2 տարվա համագործակցության ընթացքում իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ:


ՄԻՊ Արման Թաթոյանը` գերիների թիվը չհրապարակելու մասին

Փաշինյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ կապերի զարգացման օրակարգը

Գևորգ, դու սատարել ես այն իշխանությանը, դու համաձայն ես, որ Շուշին հանձնել են ․ Արփինե Հովհաննիսյան

Առաջին բուժօգնության պարապմունքներ

ՍԴ-ն ամփոփել է 2020թ․-ին իրականացված դրամական պարգևատրումների ծավալը

Արցախի և Հայաստանի բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն

Այս փուլում ամենակարևորն այն է, որ Արցախի բնակչությունն իր թիկունքում զգա 10 մլն հայության շունչը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: