Search

Մեդվեդևն ապրիլին Երևանում կքննարկի տնտեսական գործակցության և եվրասիական ինտեգրման հարցեր



ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 7-8-ին կայցելի Հայաստան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: ՀՀ ղեկավարության հետ բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հեռանկարներն առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: Նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում: Ապրիլի 8-ին Դմիտրի Մեդվեդևը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Նիստի օրակարգը ներառում է եվրասիական տնտեսական ինտեգրման խորացմանն առնչվող առաջնային հարցեր:


ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն

Այդ հայտարարությունը մեծ վնաս է հասցնում ԱԱԾ հեղինակությանը․ Տիգրան Աբրահամյան

Գարեգին Բ-ն Բելառուսի նոր դեսպանի հետ քննարկում է ունեցել

«Իմ քայլը» ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները

Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում

Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: