Search

Մայրաքաղաքի շատրվաններն ու ցայտաղբյուրները նախապատրաստվում են վերագործարկման



Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչությունների պետերի, ինչպես նաև «Ջրային կառույցներ» և «Երևան ջուր» ընկերությունների տնօրենների ուղեկցությամբ շրջել է վարչական շրջաններում և տեղում հետևել ու ծանոթացել մայրաքաղաքի շատրվանների, ջրային ավազանների և ցայտաղբյուրների գործարկման նախապատրաստական աշխատանքներին: Ջրային կառույցների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքներին զուհագեռ իրականացվում են հանգույցների ու պոմպային համակարգերի կարգաբերման, խողովակաշարերի ներկման, տարածքի մաքրման և տեխնիկական այլ աշխատանքներ: Զուգահեռ ստուգվում է էլեկտրամատակարարման և ջրամատակարարման հուսալիությունը: «Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ջրային կառույցների վերագործարկման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Թեև բավական ծավալուն են Հանրապետության հրապարակի և Երևանի հիմնադրման 2750-ամյակի շատրվանների գործարկման աշխատանքները, այդուամենայնիվ շատրվանների մասով մեր աշխատանքները հիմնականում ավարտված են: Առավել ընդգրկուն է ցայտաղբյուրների գործարկումը, որոնց հարցում, ի դեպ, աջակցում է «Երևան ջուր» ընկերությունը: Բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով և արդեն հաճելի ավանդույթի համաձայն մայրաքաղաքի շատրվաններն ու ցայտաղբյուրները միաժամանակ կվերագործարկվեն Մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ի առավոտյան»,-ընդգծել է Կամո Արեյանը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia