Search

ԼՂՀ նախագահը և ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը



ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, հաղորդում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Անջեյ Կասպրշիկը մշտապես մասնակցում է ԵԱՀԿ առաքելության Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկումներին: Նրա կարծիքով՝ Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերը նպաստում են էսկալացիայի ռիսկերի աճին, և լարվածությունը բարձր մակարդակի վրա է մնում:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia